![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ դժգոհել է, որ երբեմնի բանակցային փաստաթղթերից որոշ մանրամասներ են հայտնվում մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում:
Նա նշել է, որ պատճառը տարբեր ԱԳ նախարարների նշանակումներն են:
«Համարենք, որ պետություն կա: Հիմա ինչ են ասում՝ ասում են մեկը (բանակցային փաստաթղթերից) ինչ-որ կանդիցիաներից ենք հանում, մեկը խալադելնիկից: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև 7 տարում 3 արտգործնախարար են փոխել:
Իմ ժամանակ 1 արտգործնախարար է եղել 10 տարի: Ինձանից հետո ևս մեկը՝ 10 տարի Էդվարդ Նալբանդյանն է եղել:
Հիմա եթե 6 ԱԳ նախարար փոխվեր, կարողա մի ծերն էլ էս կամեռաներից մեկում հայտնվեր, մեկի տռուսիկում կամ, կոպիտ ասած»,- ասել է Քոչարյանը:
![]()