![]()
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր՝ ապրիլի 28-ին, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, կալանավորելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց Հեքիմյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Բենիկ Գալստյանն ասաց, որ դատարանի այդ որոշումը կբողոքարկի Վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք, որ ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ
![]()