Ջերմուկում նախատեսվում են ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ

«Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» շրջանակում Հայաստանի զբոսաշրջային գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ջերմուկում, նախատեսվում են ենթակառուցվածքների բարելավման մեծածավալ աշխատանքներ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

Մասնավորապես՝

  • Շահումյան փողոցի բարեկարգում
  • Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում
  • Ջրվեժի ճեմուղու բարեկարգում
  • Ըմպելասրահի, ճեմուղիների և շուկայի բարեկարգում
  • Եղնիկի դիտահրապարակի կառուցում
  • Մաշտոցի փողոցի հիմնանորոգում

Աշխատանքները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ