Միհրան Հարությունյանը Մոնթեի խոսքերի ներքո դուրս եկավ օկտագոն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարտիկ Միհրան Հարությունյանը 4-րդ հաղթանակը տարավ MMA-ում:

Մոսկվայում կայացած Eagles FC 35 մրցաշարում հայ մարզիկը մրցեց ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովի հետ և 3 րոպե 17 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին։

Յատկանշական է, որ Միհրան Հարությունյանը ռիգնգին մոտեցավ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերի ներքո՝ «Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք»:

Այս մենամարտը Միհրան Հարությունյանի համար 5-րդն էր MMA-ում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ