![]()
Ռուս փորձարար տիեզերագնաց Սերգեյ Կուդ-Սվերչկովն իր ինստագրամյան էջում տեղադրել է Սեւանա լճի լուսանկարը, որն արված է տիեզերքից: Նկարահանելու միտքն առաջացել է թռիչքի ժամանակ։
«Սեւանա լիճը հաճախ անվանում են Հայաստանի «ջրային մարգարիտ», քանի որ այն ԱՊՀ երկրների տարածքում ամենամեծ բարձր լեռնային քաղցրահամ լիճն է:
Բնական ջրամբարի երկարությունը 75 կմ է, իսկ առավելագույն խորությունը՝ մոտ 100 մետր:
Սևանը եզակի բնական օբյեկտ է, որը ոչ միայն հանգստյան կենտրոն է տարեկան տասնյակ հազարավոր հանգստացողներով, այլև՝ քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր, որից կախված է Կովկասի կենսագործունեությունը»,- հրապարակմանը կից գրել է տիեզերագնացը։
![]()
![]()