![]()
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
ԱԳՆ-ն հայտարարությոն է տարածել, թե նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը։
ՊՈԱԿ-ի նախկին աշխատակիցը հայտնում է, թե վարչապետի դիվանագիտական անձնագիրը ձեռք է բերել ադրբեջանցիներից։
ՀԱՐՑ
Կառավարության շենք ներխուժած անձանց մոտից վարչապետի դիվանագիտական անձնագիրն ինչպե՞ս հայտնվեց ադրեջանցիների մոտ։
1) Կառավարության շենք ներխուժած անձինք կապ ունեն ադրբեջանցիների հետ:
2) Իրականում ոչ մի ադրբեջանցի էլ չկա ու վարչապետի արդեն չեղարկված դիվանագիտական անձնագիրը կառավարության շենք ներխուժած անձինք են փոխանցել ՊՈԱԿ -ի նախկին աշխատակցին։
![]()
![]()