![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ այսօր ԵԽԽՎ միգրացիայի,
փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի շրջանակներում ընտրվել է Փախստականների և միգրանտ երեխաների ու երիտասարդների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ:
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Երեկ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները: Մասնավորապես, ընդունված բանաձևը արձանագրում է հումանիտար խնդիրների կարևորությունը:
Կոչ է արվում. «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը»:
Այս բանաձևի ընդունման և հումանիտար հարցերի առանձնակի շեշտադրման հարցում ակտիվ աշխատանք են իրականացրել հայկական պատվիրակության՝ մոնիթորինգային հանձնաժողովի անդամներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը:
![]()