Լեռնադահուկային հանգստավայրում արջը ընկել է զբոսաշրջիկի հետևից

Շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, արջը մեծ իրարանցում է առաջացրել Կարպատներում գտնվող ռումինական Պրեդյալ քաղաքի տարածքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրում:

Ականատեսների կողմից արված տեսանյութերում երևում է, թե ինչպես է գիշատիչը դահուկորդին հետապնդում սարն իջնելիս՝ ճոպանուղու հարևանությամբ, որտեղից էլ զբոսաշրջիկները դիտել են հետապնդումը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդուն հաջողվել է փրկվել. նա ցած է նետել ուսապարկը և հեռացել անվտանգ հեռավորության վրա, մինչ կենդանին ուսումնասիրել է «ավարը»:

Հայտնի է, որ այդ օրն արջը երեք անգամ հայտնվել է լեռան վրա, իսկ ոստիկանությունը նրան երեք անգամ հետ է քշել անտառ՝ վախեցնելով ձնագնացի շարժիչի աղմուկով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ