![]()
Բաքվի արվարձանում պայթյուն է որոտացել երկհարկանի մասնավոր շենքում, մի քանի մարդ հայտնվել է փլատակների տակ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ադրբեջանի Հանրային Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման գործակալության տեղեկատվության դեպարտամենտի փոխտնօրեն Իսմայիլ Կաբիևը։
Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան՝ Խիրդալան քաղաքում։ Պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել, իսկ հարվածային ալիքը կոտրել է մոտակա բազմահարկ շենքերի բնակարանների ապակիները։
«Նախնական տվյալներով ՝ փլատակներից հանվել է 3 մարդ։ Դեպքի վայրում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ», – հավելել է Կաբիևը։
Նախնական տեղեկություններով ՝ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է եղել։
![]()