![]()
Տարոն Չախոյանն ի ֆեյսբուքյան էջում նր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հայաստանում պետք է նոր թափով հիմք դրվի ռազմարդյունաբերությանը:
Սովորաբար երբ հակառակորդդ զինվում է մի զինատեսակով և պատերազմի ելքը փորձում է որոշել դրանով, ապա անպայման պետք է ունենալ դրան հակազդող զինատեսակը:
Վերջին պատերազմում մեր դեմ կռվում էր թուրք-ադրբեջանական բանակը, որի ամենամեծ առավելությունը ԱԹՍ-ներն էին։ Թե Թուրքիան, և թե Ադրբեջանը լավ էին հասկացել 5-րդ և 6-րդ սերնդի պատերազմներում ԱԹՍ-ների կարևորության ու նշանակության մասին։ Ավելին, Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիան իր Բայրաքթարների համար նախկինում արտերկրից ներկրվող մասերը սկսեց հենց ինքը արտադրել, այդ թվում նաև շարժիչը, իսկ մի քանի օր առաջ ԱԹՍ-ների նոր գործարան բացվեց Թուրքիայում։ Արցախյան վերջին պատերազմից հետո աշխարհը հասկացավ ու գնահատեց ԱԹՍ-ների կարևորությունը, իսկ Թուրքիայն Բայրաքթարներ մատակարարելու առաջարկներ ստացավ ու ընդունեց։
Մենք պետք է գտնենք ու ունենանք թուրքական ԱԹՍ-ներին հակազդելու միջոցը։ Ով ոլորտից փոքրիշատե տեղյակ է, լավ Է պատկերացնում ՌԷՊ (Ռադիոէլեկտրոնային պայքար) համակարգերի էֆեկտիվությունը ԱԹՍ-ների դեմ պայքարում:
Այսօր Հայաստանում կա ողջ գիտական պոտենցիալը սեփական արտադրության ՌԷՊ համակարգեր ստեղծելու համար, ընդ որում ԱԹՍ-ների դեմ պայքարում այս համակարգերը բավականին մատչելի են:
Նմանօրինակ համակարգերի ստեղծման ժամանակ պետք է դրվի 2 պարզ ու հիմնական խնդիր
- 1) մինչ այժմ գոյություն ունեցող համակարգերի համեմատությամբ ճառագայթել ավելի հզոր ազդանշան
- 2) ունենալ աշխատանքային առավելագույնս ավելի մեծ հաճախականային տիրույթ
Միայն պատկերացրեք, թե հաջողության դեպքում քանի երկիր է պատրաստ թուրքական(և ոչ միայն) ԱԹՍ-ներին դիմակայելու համար գնել այս համակարգերը:
Նման համակարգեր ստեղծելու համար Հայաստանում կա բավականաչափ գիտական ներուժ, ինչպես նաև կան արտերկրի հայտնի կազմակերպություններում աշխատող հայրենակիցներ, ովքեր հենց վաղն էլ պատրաստ են իրենց օգնությունը ցուցաբերել: Ինքս էլ անձամբ, լինելով ոլորտի մասնագետ, պատրաստ եմ ամեն հարցում օգնել ու աջակցել:
ՀԳ. Ստորև պատկերված նկարում ռուսական «Поле-21» ՌԷՊ համակարգն է, ինչը դեռ բավականաչափ զարգացնելու տեղ ունի։
![]()