Գերմանիայից Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն

Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության հատուկ չվերթով Երևան է տեղափոխվել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, թռիչքն իրականացվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։

Բերվել է նաև համապատասխան հենաշարժային սարքավորումներով երկու միկրոավտոբուս` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ