Բերման ենթարկվելիս վնասվել է ցուցարարի քիթը

Երեւանի Հանրապետության հրապարակում ոստիկանների կողմից ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դեմքն ամբողջովին արյունոտ էր, քթից արյուն էր հոսում:

Ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվողների թվում է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։

Նշենք, որ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել նրանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ