Երևանում 2021-ին 100 վերելակ կփոխվի և որոշ շենքերում դրանք կհարմարեցվեն հաշմանդամություն ունեցողներին

Երևանի քաղաքապետարանն առաջիկա օրերին պատրաստվում է հայտարարել 2021 թվականին Երևանի բարձրահարկ շենքերում 100 վերելակի փոխարինման մրցույթ:

Այս մասին ավագանու նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ընթացքում կվերագնահատենք մեր հնարավորությունները և միգուցե այս 100 վերելակը դառնա 200: Այս շաբաթ 100 վերելակի մրցույթը դրվում է: Այս տարի 500 վերելակի փոխարինման համար արդեն մրցույթը կա և աշխատանքները տարվում են: Այս պահին մենք ունենք 304 վերելակ, որոնք արդեն փոխարինվել են, անցել են ԱԻՆ-ի փորձաքննությունը և շահագործվում են: Կա նաև 175 վերելակ, որոնք փոխարինված են, սակայն փորձաքննություն դեռ չեն անցել: Կապալառուն խոսք է տվել, որ մինչև Ամանոր այդ 175-ը նույնպես կհանձնվեն շահագործման: Մնացած 21-ը կտեղադրվի հունվարի սկզբին և կավարտեն մինչև նույն ամսվա 15-ը»,- նշեց Մարությանը:

Նա ընդգծեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ խոսել է ու վերջինիս խնդրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ տղաների ցուցակը:

Մարությանը շեշտեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների խնայած գումարներով այդ տղաների շենքերում վերելակներ են նախատեսում տեղադրել, որոնք թույլ կտան սայլակներով մուտք գործել վերելակ:

Վերելակների հիմնանորոգում և պահպանում» ծրագրի իրականացման համար նախատեսվել է 1 մլն 145 հազար 6 հարյուր դրամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ