Ադրբեջանը շարունակում է սննդային «կռիվը»․ ոչնչացվել է Ռուսաստանից ներմուծված ձուկն ու հավը

Ադրբեջանը շարունակում է սննդային «կռիվը»: Այս անգամ ադրբեջանական վրեժխնդրության «զոհը» են դարձել Ռուսաստանից ներմուծված սառեցված ձուկն ու հավի փափկամիսը՝ գրում է infoteka24-ը:

Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը, իբր, 7 տոննա ձկների մեջ հայտնաբերել է Anisakis տեսակի մակաբույծներ, իսկ հավի մսի մեջ՝ պաթոգեններ: Երկու մթերքն էլ ուղարկել են աղբանոց:

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորն» արգելել էր Ադրբեջանից լոլիկի ու խնձորի ներկրումը: Չնայած Մոսկվան պնդում է, որ որոշումը չունի քաղաքական ենթատեքստ, ամենայն հավանականությամբ, Բաքուն այլ կարծիք ունի Ռուսաստանի այդ քայլի մասին և որոշել է պատասխանել «գաստրոնոմիական հարվածով»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ