![]()
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ` ԼՂ հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնում ստեղծվել են ևս 5 կենտրոններ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Այդ կենտրոններն են՝
1. Հումանիտար ականազերծման,
2. Հակամարտող կողմերի հաշտեցման (ներառյալ հեռուստառադիոկայանները և «Вестник миротворца» թերթի խմբագրությունը),
3. տրանսպորտով ապահովում,
4. բժշկական աջակցություն,
5. առևտրի և կենցաղի ապահովում:
![]()