ԱԺ փոխնախագահը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական ու արդյունավետ համագործակցության զարգացումը՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերը։

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարթակում ակտիվ երկխոսությունը կշարունակվի՝ նոր լիցք հաղորդելով միջխորհրդարանական կապերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ