Մեկ օրում ԼՂ է վերադարձել 1199 փախստական

Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 1199 փախստական, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձած բնակիչների ընդհանուր թիվը գերազանցել է 3 հազարը:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ ապահովվել է 1199 փախստականների անվտանգ վերադարձը, որոնք ավելի վաղ լքել էին իրենց տները Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների պատճառով։

Ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների աջակցությամբ նախկին բնակության վայրեր են վերադարձել Լեռնային Ղարաբաղի ավելի քան երեք հազար բնակիչներ»,- ասել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ