Երևանում փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում տարբեր փողոցներ փակած ակցիայի մասնակիցներից 24 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ Երևան քաղաքում փողոցներ էին փակել:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ