Այսօրվա ԱԺ նիստի օրակարգում է նաև Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը

Այս պահին Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովում հանդիպում է պատգամավորների հետ: Վարչապետը պատասխանում է նիստերի դահլիճում գտնվող պատգամավորների հարցերին:

Հանդիպման մասին լուրին խորհրդարանական ընդդիմությունը կտրուկ պատասխանեց՝ կներկայանան բացառապես մեկ օրակարգով, եթե քննարկվի վարչապետի անցնցում հրաժարականը:

Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացավ ԱԺ նախագահի տեղակալ, այժմ նախագահի պաշտոնակատար Լենա Նազաարյանի գրությունն այն մասին, որ ժամը 16:00-ին ԱԺ խորհրդի նիստում կքննարկվի Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

Նշենք, որ Խորհրդի նիստին ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի պետք է ներկա լինեն ԱԺ նախագահը, տեղակալները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչ և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ