Ազատության հրապարակում մեկնարկել է 16 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանրահավաքին կներկայացվի ստեղծված իրավիճակի գնահատականը և հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:

16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին,12-ին և 13-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ