«Ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության…». Փաշինյան

Լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ճիշտ է որ պատերազմի տարբեր փուլերում տարբեր փաստաթղթեր են դրվել սեղանին՝ ավելի նպաստավոր պայմաններով, եթե այո, ապա ինչո՞ւ չի ստորագրվել, եթե ոչ, ապա ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները Շուշին ընկնելուց առաջ տեղափոխվում այստեղ: Վարչապետը պատասխանել է.

«Դա բացարձակապես անհիմն է, խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարությունը ստորագրելուց հետ, ինչ վերաբերում է տարբեր փաստաղթղթերին, այդպիսին բան չի եղել, եղել են նույն տրամաբանությամբ առաջարկներ, ինչ պատերազմի մեկնարկից առաջ, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ նաև Շուշին, ու առանց որևէ կարգավիճակի:

Պարտերազմից առաջ էլ է այդպես եղել, 2016թ-ից, և 2016թ-ի Ապրիլյան պատերազմը վերջին զանգն էր այս պատմության, այն տարբերությամբ, որ այս անգամ արդեն որևէ բանավոր պարտավորությամբ հնարավոր չէր լինի կանգնեցնել պատերազմը:

Ո՞րն է եղել մեր ամենակարևոր սխալն է, հետո նայենք՝ չարամտությամբ սխա՞լ է, թե ի բնե: 1998թ-ից սկսած բանակցային գործւընթացում բովանդակության մեջ եղել է միայն մի թեմա, շատ կոնկրետ, այն է, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, և մեր քաղաքականությունը եղել է ձգել այս պրոցեսը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ