Վարչապետն՝ անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների, նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին

Լրագրողներն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ վարչապետից հետաքրքրվել են նաև անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, հարց ուղղել նրանց թվի ու գերիների փոխանակման գործընթացի մասին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նրանց թիվը հայտնի է։ Խոսքը մի քանի 100 զինվորների մասին է։

«Հույս ունենք, որ կգտնենք մի մասին ողջ, եթե ոչ՝ ողջ-առողջ: Օրինակ՝ երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, ով համարվում էր անհետ կորած։ Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը, տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո»:

Անդրադարձել է սգո օր հայտարարելու մասին առաջարկներին: Վարչապետը կարծում է, որ ճիշտ կլինի այդ որոշումը կայացվի մարմինների հայտնաբերման գործընթացն ավարտին հասցնելուց հետո:

«Կարևոր եմ համարում, որ երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների համար նախատեսված սոցիալական երաշխիքները, նաև հաշմանդամություն ձեռք բերածների։ Կառավարությունը միջոցներ ձեռնարկում է և ունի վստահություն, որ ամեն ինչ կարվի պատշաճ մակարդակով։ Կարևոր եմ համարում շփումը զոհվածների ընտանիքների անդամների հետ, իհարկե, պետք է այդ շփումը լինի շարունակական։ Խոսեցի զինվորների հետ շփման մասին, կարևոր եմ համարում հաշմանդամություն ստացած զինվորների հետ շփումը։ Նրանց հետագա կյանքի կազմակերպումը կարևոր խնդիրներից մեկն է, և կառավարությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա։ Զինվորը պետք է տեսնի, որ հայրենիքը կանգնած է իր կողքին, առողջական խնդիրների լուծումը քննարկման թեմա չէ»,-ասել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ