Ռուսական ԱԹՍ-ներ՝ Արցախում

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ միավորումների զինտեխնիկայի շարքում նկատվել են БЛА «Орлан-10» անօդաչու թռչող սարքեր, РЭБ «Леер-3» համալիրներ, ինչպես նաև «Рысь» զրահապատ ավտոմեքենա:

Այդ մասին հայտնում են ռուսական որոշ տելեգրամյան ալիքներ և կայքեր:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդուժի հատուկ նշանակության ինքնաթիռը 30 մասնագետների է բերել  Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sputnik» լրատվական գործակալության, ՌԴ ԱԻՆ-ը Հայաստան է բերել աէրոմոբիլային հոսպիտալ։ 30 մասնագետներից բաղկացած խումբը կընդգրկվի Լեռնային Ղարաբաղի մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ