![]()
Կալիֆոռնիայի ափերից դուրս ուսումնամարզական վարժանքների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 1 ամերիկացի զինծառայող, ևս 8-ը կորել է:
Այս մասին Twitter-ում հաղորդել է ԱՄՆ ծովային արշավախմբի բաժինը: Նշվում է, որ ևս երկու զինվորական վիրավոր է:
Զինծառայողները պատկանել են Ծովային կորպուսի 15-րդ արշավախմբին:
Ներկայումս ընթանում է որոնողափրկարարական գործողություն:
![]()