Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է. Մկրտչյան

«Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն իշխող քաղաքական ուժի առաջնահերթություններից է»:

Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՆԳ նախարար տեղակալ Արմեն Մկրտչյանը:

«Մեզ համար շարունակում է մարտահրավեր մնալ քրեական ենթամշակույթը, և մեր քաղաքականությունը այստեղ շատ հստակ է: Մենք անզիջում պայքար ենք մղում այս երևույթի նկատմամբ: Նշեմ, որ սա նաև իշխող քաղաքական ուժի քաղաքական առաջնահերթություններից է, և Կառավարության ծրագրում բավականաչափ մեծ հատված նվիրված է այս երևույթի կանխարգելմանն ու վերացմանը»,- ասել է նա:

Մկրտչյանի խոսքով՝ ըստ էության՝ պետությունը հստակ է դիրքավորված այս առումով. «Բայց նաև մենք ունենք քաղաքացիների շրջանում իրականացվելիք աշխատանք, որպեսզի հասարակության մեջ ևս այս երևույթի նկատմամբ անհանդուրժող մոտեցումը լինի լիարժեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ