Չի կանխարգելվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը. «Ֆրութ Եվա»-ի արտադրությունը կասեցվել է

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Նոր Կյանք, ապրանքանիշը՝ «Ֆրութ Եվա»):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:

Այսպես՝

արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,

չի կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,

հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացումը,

դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող

նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում,

սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց և հանդերձարան անձնակազմի համար։

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ