![]()
COP17-ը մոտենում է․ Երևանը պատրաստվում է աշխարհին ներկայանալ որպես բնության համար գործողությունների քաղաք:
ՇՄՆ մամուլի խոսնակ Անի Հակոբյանը հայտնել է, որ մայրաքաղաքում տեղադրվել է համաժողովի հերթական խորհրդանիշը:
«Խաչքարերի պուրակում տեղադրված թիթեռի տեսքով նստարանը հիշեցնում է առաջիկա կարևոր իրադարձության և բնության պահպանության գործում յուրաքանչյուրիս մասնակցության մասին։
Թիթեռը խորհրդանշում է բնության հետ ներդաշնակությունը, վերափոխումն ու այն գաղափարը, որ բնության համար արված յուրաքանչյուր քայլ կարևոր է։
Այս տարի Երևանը դառնալու է կենսաբազմազանության պահպանության շուրջ համաշխարհային երկխոսության կենտրոն՝ միավորելով տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների, միջազգային կառույցների, գիտական ու քաղաքացիական համայնքների ներկայացուցիչներին»,- գրել է նա:
![]()