Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև

Ադրբեջանի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանին: Դունկան Նորմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերը և ձեռք բերված առաջընթացը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև նոր ռազմավարական գործընկերության ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Դեսպանն ընդգծել է՝ դա, ի թիվս այլնի, թույլ կտա ամրապնդել անվտանգության, պաշտպանության, նորարարությունների, էներգետիկայի և մյուս ոլորտներում շփումները։

Իլհամ Ալիևն էլ նշել է, որ վերջին մեկ տարին Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, ըստ Ալիևի, նշանակալի փոփոխություն է տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է։

Ալիևը հավելել է՝ Լոնդոնի հետ երկկողմ օրակարգը մեծ նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացման և գործակցության համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ