Ունենք կորոնավիրուսից առողջացած 542  պացիենտ. Վարակման քանի նոր դեպք է գրանցվել

Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 259 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38 196-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվելՄահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 953-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 542 է, ընդհանուր առողջացածներինը՝ 28 366, փաստացի բուժվողներինը՝ 8877: Մեկ օրում թեստավորվել է 1374 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 161 754 քաղաքացի:

Թարմացվել է 30.07.2020թ․ ժամը 11։00-ին

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 38196
  • Առողջացածներ — 28366
  • Փաստացի բուժվողներ -8877
  • Ընդհանուր թեստեր — 161754
  • Մահվան ելքեր — 728
  • Մահվան ելքեր այլ պատճառով –225

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ