Գանձակում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում ապօրինի ջրառ է իրականացվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծարանում արձանագրել են խախտումներ։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, ընկերությունն առանց ջրօգտագործման թույլտվության ձկնաբուծության նպատակով ջրառ է իրականացրել 2 խորքային հորից՝ ապօրինի օգտագործելով 1369681 խմ ստորերկրյա ջուր։

Ջրային ռեսուրսներին պատճառված վնասի հաշվարկի չափը կազմել է 12 մլն 327 հազար 129 դրամ:

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ կասեցվել է 2 խորքային հորերի շահագործումը։

Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ