![]()
Բացահայտվել է հանցավոր սխեմա՝ հարկադիր կատարողների մասնակցությամբ: Հափշտակվել է 16 միլիոն դրամ, ոսկյա զարդեր, նաև առանձնապես խոշոր չափի կաշառք են ստացել:
Նրանց թիրախում եղել են Հայաստանից երկար ժամանակ բացակայող քաղաքացիներ, որոնց գումարները պահվում էին հարկադիր կատարումն ապահովող ծառայության հաշվին: Մեղադրյալներից մեկը խոստովանական ցուցմունքներ է տվել, ներկայացրել հանցավոր սխեմայի մանրամասները։
![]()