Ուզում են երկիրն էլ էդպես ուժեղ կառավարել, որ քար քարի վրա չթողնեն. Ղազարյանը՝ ՀԷՑ-ին առնչվող վարույթի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությանը՝ համաձայն որի, ՀԷՑ-ին պատճառվել է 64,5 մլրդ դրամի վնաս և այդ վարույթով քրհետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի ու 35 անձի նկատմամբ:

«Այն ընթացքում, երբ ՀԷՑ-ը պատկանել է Սամվել Կարապետյանին, ընկերությանը հասցվել է շուրջ 65 միլիարդ դրամի կամ 180 միլիոն դոլարի վնաս։

Շատ ուժեղ են կառավարել, չէ՞։ Հիմա սրանք ուզում են մեր երկիրն էլ էդպես ուժեղ կառավարել, որ քար քարի վրա չթողնեն։

Հայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա։ Թույլ չե՛նք տա»,- գրել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ