Հայկական բասկետբոլը նոր պատմություն է կերտում․ Եվրոպայի առաջնություններին ՀՀ կմասնակցի 6 տարիքային հավաքականով

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնություններին մասնակցության հայտ է ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով։

2027 թվականին Հայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի տղամարդկանց և կանանց հավաքականներով։

Տղամարդկանց հավաքականներ
Մ16՝ B դիվիզիոն
Մ18՝ C դիվիզիոն
Մ20՝ B դիվիզիոն

Կանանց հավաքականներ
Մ16՝ C դիվիզիոն
Մ18՝ C դիվիզիոն
Մ20՝ B դիվիզիոն

Մինչ այս Հայաստանը Եվրոպայի առաջնություններում միաժամանակ ներկայացված է եղել առավելագույնը հինգ տարիքային հավաքականով՝ երեք տղամարդկանց և երկու կանանց։

Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն 2027 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ