«Եթե իմանամ ԱԺ-ում բոլորը վարակակիր են, իսկ ես՝ ոչ, մեկ է, կգամ». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք վտանգավոր չի համարում այն հանգամանքը, որ ԱԺ-ում վարակակիր անձինք կան և հնարավոր է՝ ռիսկային խմբում գտնվողների հետ կոնտակտային շփումներ լինեն։

«Աստված մի՛ արասցե, եթե մենք նման իրավիճակ ունենանք, բայց եթե այնպես ստացվի, որ ենթադրենք՝ ԱԺ-ն պետք է որոշում ընդունի, և ԱԺ պատգամավորների գերակշիռ մասը վարակակիր է, ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, լինելով ՀՀ-ում  ղեկավար մարմին, պետք է գանք և քվեարկենք, եթե ՀՀ-ում օրենք կա, որոշում կա, որը օրհասական է և պետք է ընդունվի:

Ես, օրինակ՝ կգամ, եթե իմանամ, որ բոլորը դահլիճում վարակակիր են, իսկ ես դեռ՝ ոչ, ես, այնուամենայնիվ, կգամ, դա մեր պարտականությունն է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև հավելեց, որ ԱԺ-ում ռիսկային կամ կոնտակտավոր համարվող բոլոր պատգամավորները հաճախակի թեստավորվում են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ