Բաքուն ծուղակի մեջ է ընկել ՀՀ-ի Սահմանադրությունը փոխելու հայտարարության հարցում. երեսներն են պահում

«Հայկական խորհրդի» փորձագետ Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունը փոխվում է. այժմ ՀՀ-ն ավելի կոշտ է պաշտպանում իր շահերը:

Նրա կարծիքով՝ գազը միանշանակ լծակ է Ռուսաստանի համար, սակայն եթե այն կիրառի, կարող է կորցնել ազդեցությունը Հարավային Կովկասում:

Մելիքսեթյանը ունի համոզմունք, որ ՌԴ-ն չի բերելու այնպիսի ներդրումներ, որը երկաթուղու վիճակը կփոխի, բայց ըստ նրա՝ չի էլ հրաժարվելու կոնցեսիայից:

Վերջինս միաժամանակ նկատում է՝ ռուսական տեսակետից ՀՀ-ին ՀԱՊԿ-ից հանելու «պատիժը» Հայաստանի համար երկար սպասված քայլ է:

Ըստ զրուցակցի՝ քիչ է հավանականությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան կոնֆլիկտի տրամաբանությանը: Միաժամանակ նա նկատում է՝ Ադրբեջանը ծուղակի մեջ է ընկել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հայտարարության հարցում, այժմ փորձում են երեսները փրկել:

Ըստ նրա՝ մեր ընդդիմությունն էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում բոլոր խնդիրները փորձում է ներկայացնել անլուծելի:

Փորձագետի նկատառմամբ՝ Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումը դարձրել է լծակ՝ Ադրբեջանին ճնշելու համար և խաղացնում է թեման:

Մելիքսեթյանը ընդգծում է՝ Թուրքիայի հետ սահմանը բացվելու դեպքում Հայաստանն ավելի շահեկան վիճակում է հայտնվելու. քիչ կախված կլինի ՌԴ-ից, տնտեսությունը կզարգանա:

«Հայկական խորհրդի» փորձագետը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ