![]()
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների հարազատներին:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի ժողովրդին և կառավարությանը՝ հոկտեմբերի 28-ին Տոլեդոյում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետևանքով զոհվածների կապակցությամբ: Համերաշխություն զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում՝ վիրավորներին: Հայաստանը կիսում է նրանց վիշտը և ուժ մաղթում»,- գրել է վարչապետը «X»-ի իր էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայում երկու գնացք է բախվել, որի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 50-ի։
![]()