Քաղաքական որ ուժերն են համախմբվել ԲՀԿ-ի շուրջ և կազմել նախաձեռնող կորիզը

Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ խոսքը «Հայրենիք» ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:

«Դա լինելու է նախաձեռնող կորիզը, այն կազմը, որը հետագա գործողություններն իրականացնելու է: Բայց կան քաղաքական այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց հետ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք  ստեղծված իրավիճակը: Նրանք նույն կերպ մտահոգված են: Մենք կարծում ենք, որ ընդհանուր եզրեր ունենք նրանց հետ միասնական աշխատելու:

Ուժեր կան, որ հայտարարություններով էլ են հանդես եկել: Օրինակ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մեր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները մենք արդեն հրապարակայնացրել ենք: Եթե կունենանք  որեւէ մի կուսակցության հետ հստակ գործողություններ իրականացնելու, բնականաբար կհրապարակենք»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ