![]()
ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին հարց է ուղղել Ատոմ Ջանջուղազյանին այն մասին, թե ինչու կառավարությունը բյուջեի ազատ միջոցները չի ուղղում սոցիալապես անապահով խավի խնդիրների լուծմանը:
Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ հարցն արդեն իսկ հնչել է ու ստացել է պատասխան, հետևաբար, պատասխան ստանալու ակնկալիքով չէ, որ Մարուքյանը հարցը հնչեցնում է:
Նման մեկնաբանությունը չի գոհացրել Մարուքյանին և նա ասել է.
«Ձեր բոլոր պատասխաններում ասում եք՝ միտքը կյանքի իրավունք ունի, ինչ-որ սրամտում եք, բաներ եք անում, մենք կոնկրետ հարցեր ենք տալիս, հարցի առաջին այդ րոպեն այն մասին էր, որ ես իրավունք ունեմ հարց տալու, գիտեմ պատասխանը, բայց տալիս եմ: Ես չգիտեմ պատասխանը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
![]()