![]()
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ …
Ասում են ժամանակը ջնջում է սխալը և հղկում ճշմարտությունը: Ինչքան ժամանակ է հարկավոր նախկիններին, որպեսզի ընդունեն, որ նրանք սպառել են իրեց ժամանակը: Հանրապետականները ղեկավարվում են ատելությամբ, նրանց ուղղություն է տալիս շահախնդրությունը և երկիրը վերջնական արնաքամ անելու մոլուցքը:
Երեսուն տարի հանրապետականները բռնի ուժով կառավարել են երկիրը, ստրկացնելով ու հայաթափելով առանց այն էլ մի բուռ մնացած Հայաստանը:
Սա ինչ մոլուցք է, կամ ծրագիր, որտեղ մերժված ու պարտված նախկին իշխանությունները բանսարկությունների ու սադրանքների դիմելով վերադարձի փորձեր են անում: Որտեղ վերադառնան, ինչու վերադառնան, ում մոտ վերադառնան, ում կանչով վերադառնան, վերադառնան, որ ինչ անեն…
Ժողովուրդը երկու տարի առաջ հզոր հաղթանակ է տարել և այս համացանցի դարում հանրապետականներն իրենց հիշողությունները թարմացնելու համար կարող են նայել հարյուրավոր հոլովակներ, որտեղ ժողովուրդը հաղթել է ազնիվ պայքարում: Նայեք այդ հոլովակները և կտեսնեք հազարավոր փայլող աչքեր, երկինք պարզած ձեռքեր, անկեղծ ժպիտներ: Երեսուն տարի. Սա այն ժամանակաշրջանն է, որտեղ ժողովուրդը պայքարել է թե ներքին, թե արտաքին թշնամու դեմ:
Նախկինները պետք է հանդարտվեն և համակերպվեն պարտության հետ:
Ինչպես ասել է մեծն Թումանյանը, ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ: Երեք բան երբեք չեն վերադառնում, ասված խոսքը, արձակած նետը և անցած օրերը:
Մարդ եղեք վերջապես, ձեր երեսուն տարի ասված խոսքերը ամենօրյա սպառնալիքի պես սղոցում են յուրաքանչյուր հայի հոգին, ձեր արձակած նետերը, արդեն բավականին վիրավորել ու արնաքամ են արել երկիրը, իսկ ձեր անցյալը այլևս անվերադարձ է, մի փորձեք կրկնել անցյալի սխալները: Դուք ժողովրդին սադրանքներ, ատելություն ու բանսարկություններ քարոզելով ոչնչի չեք հասնի: Կանգ առեք հերիք է: Դուք ինչ պատասխան եք տալու ձեր գալիք սերունդներին, երբ նրանք ձեր անունները պատմության դասագրքերում կարդան որպես ազգի դավաճանների, Հայաստանը կործանողների, վաճառողների։ Կանգ առեք, սթափվեք և հանգիստ թողեք հայ ժողովրդի կողմից ազատագրված Հայաստանը:
![]()