![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Սերժիկին մերժեցինք, Սերժիկը մնաց ազատության մեջ։ Օգտագործեցինք Սերժիկի հագով կարած կոստյումը` ՀՀ սահմանադրությունը, պահեցինք Սերժիկի` բարձր հովանի ՍԴ նախագահին, Սերժիկի` գլխավոր դատախազին, համա պահանջեցինք, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներ լինեն։
Նոր Հայաստանում ռոբասերժկական դատավորներին չփոխարինեցին նորերը, համա պահանջեցինք` արդար դատավարություն։ (Մարդիկ դատարաններում տարիներով քարշ են եկել։ Գործեր կան, որ կոծկել են.. սկսած ապրուստի, վերջացրած մարդկային կորուստների..`ու մարդիկ դարձել են արդարադատության զոհ.. ցավոք նրանք մնում են մինչեւ օրս նույն կարգավիճակում)
ԱԺ-ն ուզում է ազատվել քրեաօլիգարխիկ համակարգի, այսպես ասած` ենթամշակույթը, համա երբ լսում ես ԱԺ պետաիրավական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին, ուզում ես ճառ ասողի վզից մի զանգ լինի, որ կախես` կողմԸնորոշվի, ինչ է ուզում, որ գոնե զանգի հետքերով գնա։ Մի օր չհայտարարեն մի բան, մի քանի շաբաթ հետո` մեկ այլ..
Մի խոսքով, զավեշտ է, երբ այս ամենը թողած, դեռ մենք սպասում ենք, որ ուր որ է երկիրը կգնա առաջ։ Կունենանք օրենքի երկիր ու կազատվենք նախկին քրեաօլիգարխիկ կլանից։
Մի հատ էլ բողոքում ենք, որ նախկինները աջ ու ձախ վրա են տվել.. իրենց կարգերն են, ինչ ուզեն, կանեն, քանի դեռ նախկիններից չենք ազատվել ու համակարգային փոփոխություններ չենք իրականացրել։
Սերժիկին մերժեցինք, Սերժիկը մնաց ազատության մեջ։ Օգտագործեցինք Սերժիկի հագով կարած կոստյումը` ՀՀ սահմանադրությունը,…
Posted by Արթուր Հայրապետյան on Monday, December 2, 2019
![]()