![]()
Մի օր Ֆրունզիկ Մկրտչյանը ձուկ է գնում և բերում տուն: Կինը տանը չէ լինում: Զանգահարում է կնոջը, թե’ ի՞նչ իմանամ` ե՞րբ է պատրաստ ձուկը: Կինը պատասխանում է, որ` հենց տեսնես աչքը դուրս է եկել, ուրեմն’ պատրաստ է:
Կես ժամ անց Ֆրունզիկը կրկին զանգում է կնոջն ու թե’ էս ձկան աչքն էդպես էլ դուրս չեկավ: Կինը հորդորում է մի քիչ էլ սպասել:
Մեկ ժամ անց կրկին Ֆրունզիկը զանգահարում է կնոջը ու նորից ասում, որ ձկան աչքն այդպես էլ դուրս չի եկել:
Կինն ասում է’ սպասիր, հիմա տուն եմ գալիս, և երբ վերադառնում է տուն ու բացում կափարիչը, որ տեսնի ձուկը պատրա՞ստ է, թե՞ ոչ, տեսնում է, որ ձկները գլուխ չունեն:
![]()
![]()