![]()
Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչնդոտ չի կարող արգելք լինի քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն:
Արիացիր:Գալիքը տեսնել մի ցանկանա: Այդպես անելով՝ դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից: Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. Ոչ թե տեսնելը, այլ Հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի:
«Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»: Այս էր Իմ Խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բրշկելու համար: Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչո՞ւ էի Ես – Իմ Թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել:
![]()
Հավատքը մանկական վերաբերմունք է: Աշխատիր ամեն բանի մեջ մանկանց նմանվել: Փնտրիր, ջանք թափիր, որ գտնես. Մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ՝ մանկան վստահող հոգին:
Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգին, այլև՝ կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. Նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. Ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին:«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չեք մտնի»:
![]()