Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

Կառավարության նիստում որոշվեց Արարատ Գրիգորյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արարատ Գրիգորյանին նշանակել Վայոց ձորի մարզպետ»,- նշված է նախագծում:

Նոր մարզպետը ներկայացավ, հայտնեց, որ Եղեգնաձորից է ու շնորհակալություն հայտնեց նշանակման համար։

Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին մարզպետը հրաժարակն ներկայացրեց։ Նրա անունը կապվում էր ծեծկռտուքի հետ, որից հետո ՀՀ ԶՈւ սպան ընկել էր կոմայի մեջ։ Դեպքից հետո կասկածյալների թվում է Սարգսյանի ազգականը, որ նաև նրա խորհրդականն էր։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է նաև ինքը՝ Տրդատ Սարգսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ