«Տիկին Արփիկ դուք ոչինչ չեք արել Արթուր Սարգսյանին բշկական օգնություն ցույց տալու համար»․ Արփինե Հովհաննիսյանին աձագանքում են փաստերով

Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվ այսպես… եկել է հերթական ՄԻՖԸ հօդս ցնդեցնելու ժամանակը: Սա ՖԲ սովորական գրառում չէ, որ մտածեմ կարճ կամ երկար գրելու մասին, սա ցավալի պատմություն է, որ պետք է պատմել մինչև վերջ՝ բոլոր մանրամասներով։

Երեկ մամուլի հրապարակման առիթով Գևորգ Կոստանյանը բացել է որոշ փակագծեր, բայց ժամանակն է ասելու այն` ինչ շատերդ չգիտեք:

Երեք տարի շարունակ ինձ` որպես գործող, իսկ հետագայում արդեն` որպես նախկին արդարադատության նախարար պատեհ-անպատեհ մեղադրել են Ա. Սարգսյանի մահվան մեջ, չնայած որոշ առիթներ ունեցել եմ բացատրելու, որ ես զրո առնչություն եմ ունեցել նրա ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ բնականաբար նաև ՄԱՀՎԱՆԸ:

Ժամանակին Շանթ Հարությունյանի որդին` Շահենը, ով առաջիններից էր, ով պահանջում էր իմ հրաժարականը, երեք օր անց հրաժարվեց այդ պահանջից` հասկանալով, որ ես ՈՉ Մի կապ չունեի և չէի կարող ունենալ այդ դեպքի հետ: Հետագայում էլ տղայի արդարամտությունը թույլ տվեց ասել ճշմարտությունը` անգամ իշխանափոխությունից հետո, երբ այնքան հեշտ էր ամեն ինչ կապել նախկինների հետ:

Կրկին շնորհակալ եմ իրեն այդ արարքի համար:

Բայց դա չխանգարեց բազմաթիվ անգետների, մոլորվածների, բարոյականությունը հայելու հիշողության մեջ թողածների եւ մահը մանրադրամ դարձրածների շարունակել մահվան մեղադրանքով լայքեր հավաքելու գարշելի պրոցեսը:

Տարբեր փուլերում տարբեր պատճառներով լռել եմ` հավատալով, որ ճշմարտությունը շքամուտքով կազդարարի իր գալուստը ու բոլորը կհասկանան, որ ես ՈՉ ՄԵԿԻ ՄԱՀՎԱՆ ԱՆԳԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՄԵՂԱՎՈՐԸ ՉԵՄ, որ գիշերները հանգիստ եմ քնում, ոչ թե որովհետև ցինիկ եմ, այլ քանզի խղճիս առաջ մաքուր եմ:

Իշխանափոխությունից հետո ևս հանգիստ ու վստահ էի, քանզի Նիկոլ Փաշինյանը այս հարցի ուղղակի պահանջատեր է եղել, հարցի` իր կարծիքով մեղավորների անուններ է հնչեցրել ԱԺ ամբիոնից, գլխավոր դատախազության մուտքի մոտից և այլ վայրերից:

Բայց երբ իշխանության մեջ եղած մի քանի պատգամավորներ (ֆեյքերն ու բոտերը՝ առավել ևս) սկսեցին մեղադրանքը կրկնել, ես հասկացա, որ նրանք ոչ միայն ոչինչ չեն կարդացել և ծանոթ չեն իրենց առաջնորդի մտքերին, այլև անգամ ցուցում չունեն տարրական բարոյականություն պահպանել ու մարդուն հանիրավի չմեղադրել:
Հասունացել է պահը ձեզ ներկայացնելու որոշ հայտնի ու անհայտ հանգամանքներ ու փակել այս թեման:

Ընդ որում, հատուկ եմ ընդգծում՝ ո՜չ արդարանալու նպատակ ունեմ, ո՜չ էլ ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզելու կամ էլ հավատացնելու,այլ շարադրելու եմ դեպքերը եւ հանգամանքները»։

Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի այս գրառմանը՝ ֆեյսբուքյան օգտատերը փաստեր է ներկայացնում Արթուր Սարգսյանի վիճակի մասին, քանի որ ինչպես ինքն է փաստում նրա հետ դատապարտված է եղել։

ՈՂՋ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Եվ այսպես……

Posted by Arpine Hovhannisyan on Tuesday, October 22, 2019

PATASXANS TIKIN ARPIKIN 23.10.19

Posted by Vaga Ghukasov on Wednesday, October 23, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ