«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի «Ծիծիլ» անունով մուկը․ դատապարտյալը մուկ է վարժեցրել

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի «Ծիծիլ» անունով մուկը դարձել է համացանցի «Հերոս»։

Դատապարտյալը մուկ է վարժեցրել և նրան Ծիծիլ անունն է դրել։

Դատապարտյալը պատմում է , որ արդեն երկար ժամանակ է , ինչ մուկը գալիս է իր մոտ և նա սիրով նրան կերակրում է  այն ամենով , ինչ իրենք են ուտում։

Ծիծիլին կարծես շատ դուր է եկել այս հյուրընկալությունը։

Որքան էլ ցավալի է , բայց փաստ է , որ ճաղերից այն կողմ կյանքը իսկապես անգույն է դառնում, բայց երկար ժամանակ է լինում կյանքիդ ապրած օրերը վերլուծելու։

Հիշեցնեմ , որ «Արթիկ» ՔԿՀ-ն կառուցվել է 1950-ական թվականներին: Այս հիմնարկը հանդիսանում է ունիվերսալ տեսակի հիմնարկ, այսինքն` իր մեջ պարունակում է ուղղիչ հիմնարկների բոլոր տիպերը` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ: «Արթիկ»  քրեակատարողական հիմնարկը փակվել է 2004 թվականին և վերաբացվել  2007 թվականին:

Հիմնարկը նախատեսված է 373 դատապարտյալի և կալանավորի համար:  Քրեակատարողական հիմնարկը գտնվում է բարձր լեռնային գոտում։ Հիմնարկը 2006 թվականին վերանորոգվեց և այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծվեցին դատապարտյալներին խցային պայմաններում պահելու համար

Տեսանյութը ՝ ստորև

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի «Ծիծիլ» անունով մուկը

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը մուկ է վարժեցրել

Posted by Հետք on Wednesday, October 23, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ