Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱլիևըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա, որտեղ մասնակցելու է 15-րդ Պետերսբերգյան կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը:

Միջոցառմանը սպասվում է Ալիևի և Շոլցի ելույթը:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշթրայթը լրատվամիջոցներին հայտնել է, որ Ալիև-Շոլց հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է լինելու արտաքին և անվտանգության քաղաքականությանը, ինչպես նաև տնտեսությանն ու էներգետիկային:

Այցի շրջանակում նախատեսված են նաև Իլհամ Ալիևի հանդիպումները Գերմանիայի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ