«Աննա, 1-ի կողմերը կգամ». նոր՝ զվարճալի մեմ համացանցում

Վարչապետ Փաշինյանի և Քիմ Քարդաշյանի հանդիպումից հետո համացանցում օգտատերերը սկսեցին ակտիվ քննարկել հանդիպման վերջում արված վարչապետի ու ռեալիթի-շոուի հաայտնի աստղ Քիմ Քարդաշյանի սելֆին:

Համացանցում անգամ հայտվեց մի զվարճալի մեմ՝  «Աննա, 1-ի կողմերը կգամ» գրությամբ:

Հիշեցնենք, որ  Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանել ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի, իր ու քրոջ երեխաների հետ։ Սա, ի դեպ, Քիմի  երկրորդ այցն է Հայաստան։

Հայուհին առաջին անգամ պատմական հայերնիք է այցելել 2015թ.-ին  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։

Քիմին ուղեկցում էին քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրանց դուստր՝ Նորթը: Քորթնի Քարդաշյանը Հայաստանում է առաջին անգամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ