«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ, քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը». Լուկաշենկո

«Մեր գլխավոր քարտուղարը կդառնա Բելառուսի ներկայացուցիչը», – այդ մասին ԲԵԼՏԱ գործակալության փոխանցմամբ Սանկտ Պետերբուրգում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

 

«Մենք գրեթե անսպասելիորեն անցկացրինք ՀԱՊԿ նիստ և մեծ հաշվով որոշեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Ինչպես Նորսուլթան Նազարբաևն էր ասել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։ Բայց մենք պայմանավորվեցինք նաև այն կարգի մասին, թե ինչպես կլինի այս նշանակումը», – ասել է Լուկաշենկոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ