Միխայիլ Շումախերը գիտակցության է եկել

Լեգենդար մրցարշավորդ Միխայիլ Շումախերը շարունակում է բուժվել 2013 թվականին ստացած գլխի ծանրագույն վնասվածքից հետո: Հայտնի է, որ նրան Շվեյցարիայի բժշկական հաստատությունից գաղտնի տեղափոխել են Ֆրանսիա, և այժմ նա բուժվում է ցողունային բջիջներով:

«Շումախերն այժմ գիտակցության է եկել» ,- հիվանդանոցից ստացած տեղեկություններ է հաղորդել Le Parisien պարբերականը:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերը ֆրանսիական Ալպերում հանգստանալու ժամանակ գլխի վնասվածք ստացավ: Նրա բուժման վայրերը մինչ այժմ գաղտնի են պահվում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ