«Վայելեք ձեր վերջին 2 օրերը». Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին

Սարգսյանը հարցրեց Փաշինյանին՝ «Կարո՞ղ է վատ ու մերժված իշխանությունը դառնալ լավ ընդդիմություն, և լավ ընդդիմադիրը դառնալ վատ իշխանություն»։ Փաշինյանը ճշտեց՝ ոչ թե վատ իշխանություն, այլ ժողովրդին կեղեքած իշխանություն, որը այդ ինստիտուտը զրկել է հեղինակությունից․ «Չեմ կարծում, թե պետք է թույլ տալ, որ ընդդիմության ինստիտուտն էլ զրկվի հեղինակությունից»,- ասաց նա։

Այս ակնարկին արձագանքեց Վիգեն Սարգսյանը․ «Ամենածիծաղելին այն է, որ դուք որոշել եք, թե լավ ընդդիմություն եք եղել։ Քանի որ քարոզարշավը կարճ էր՝ 12 օր, մենք ընտրողներին կարողացանք ներկայացնել միայն 12 հոլովակ Ձեր ստերի մասին․ լինելով ընդդիմություն՝ դուք խաբել եք ժողովրդին՝ սկսած արագաչափերից, կարմիր գծերից, ԵԱՏՄ դիրքորոշումից, ՀԱՊԿ-ից, գազի գնից»։

Փաշինյանը դիտողություն արեց՝ «Հաղորդման կանոնների մեջ նշված է, որ չի կարելի վիրավորական հայտարարություն անել․ դուք ասում եք՝ ստել եք»։ Սրան հաջորդեցին փոխադարձ մեղադրանքներ։

«Ստելը վիրավորական չէ, ստելը ձեր գորեծոլաոճն է»,- ասաց Վիգեն Սարգսյանը, ինչին Փաշինյանը պատասխանեց․ «Ձեր կառավարությունը, իշխանությունը եղել են ստահոդ»։

Վիգեն Սարգսյանը հիշեց քրեական գործերով վախեցնելու գործելաոճը, ասաց՝ «դրանցով մի վախեցրեք, առանց այդ էլ խայտառակ բան եք արել․ ԱԱԾ-ն վերածել եք НКВД-ի, ընտրություններին մասնակցող թեկնածուին ընտրություններից առաջ կանչում եք НКВД՝ խայտառակ անելով ԱԱԾ-ի մեր սպաների պատիվը»։

Փաշինյանը հակադարձեց. «Դուք իշխանությանը մեղադրել եք պետական դավաճանության համար և պետք է փաստեր ներկայացնեք»։

Spread the love
  •   
  •   
  •   
  •